12:04  ,  29 օգոստոսի, 2014

Ռոբերտ Արզումանյանի եւ Մարկոս Պիզելիի վնասվածքները լուրջ չեն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին ղազախական «Ակտոբեի» կազմում չմասնակցեցին Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի՝ լեհական «Լեգիայի» հետ պատասխան խաղին։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստների գործակալներն ասացին, որ Արզումանյանը եւ Պիզելին վնասվածք են ստացել մարզման ժամանակ: Վնասվածքները լուրջ չեն, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք կապաքինվեն մինչեւ հավաքականի առաջիկա խաղը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի թիմի հետ։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս