11:30  ,  29 օգոստոսի, 2014

Ռոնալդու. Դի Մարիային ասացի, որ 7 համարը մեծ պատասխանատվություն է

Լավ տարբերակ է Անխելի համար։ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի լավագույն ակումբներից է, եւ դա օգտակար կլինի Դի Մարիայի համար։ Հաջողություն եմ ցանկանում նրան, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ մեկնաբանելով արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Դի Մարիան արժանի է դրան, քանի որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա մտադիր է հաջողության հասնել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ասացի, որ 7 համարը մեծ պատասխանատվություն է, սակայն կարծում եմ՝ նա կհաղթարի ճնշումը։ Դի Մարիան արտակարգ ֆուտբոլիստ է»,- աշխարհի եւ Եվրոպայի լավագույն խաղացողի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա Դի Մարիայի տրանսֆերից Արքայական ակումբը ստացել է 60 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում