11:07  ,  29 օգոստոսի, 2014

Շակիրան եւ Պիկեն երկրորդ երեխան կունենան

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն եւ կոլումբացի երգչուհի Շակիրան կունենան երկրորդ երեխան:  27-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին հղի է։

«Այո, սպասում ենք երկրորդ երեխային։ Շնորհակալություն մաղթանքների համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին։

Պիկեն եւ Շակիրան հանդիպում են 2010 թվականից։ 2013-ի հունվարի 22-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Միլանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում