10:48  ,  29 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի երրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 1.5, իսկ ֆրանսիացին՝ 0.5 միավոր։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով երկու հաղթանակ է տարել։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երրորդ տուրում սպիտակներով կխաղա Կարուանայի հետ, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, երրորդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 

Մրցաշարային աղյուսակ 

Ֆաբիանո Կարուանա՝ 2

Լեւոն Արոնյան՝ 1.5

Մագնուս Կալսեն՝ 1

Հիկարու Նակամուրա՝ 1

Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0.5

Վեսելին Տոպալով՝ 0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով