10:24  ,  29 օգոստոսի, 2014

Յուրգեն Կլոպ. Հանգիստ ընդունեցինք վիճակահանության արդյունքները

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Գերմանիայի փոխչեմպիոնն ընդգրկվել է D խմբում, որտեղ դորտմունդցիների մրցակիցներն են Լոնդոնի «Արսենալը», Ստամբուլի «Գալաթասարայը» եւ բելգիական «Անդերլեխտը»։

«Հանդիպելու ենք ինչպես հին, այնպես էլ նոր դեմքերի հետ։ Երբեք չեմ խաղացել Բրյուսելում եւ Ստամբուլում։ Վիճակահանությունից առաջ ոչ մի նախապատվություն չունեինք, այդ պատճառով հանգիստ ընդունեցինք արդյունքները»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Խմբային փուլի առաջին հանդիպումը «Բորուսիան» կանցկացնի սեպտեմբերի 16-ին։ Դորտմունդցիները տանը կընդունեն «Արսենալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում