09:51  ,  29 օգոստոսի, 2014

Լորան Բլան. «Բարսելոնայի» դեմ պետք է արդյունավետ գործել

Կարիք չկա ներկայացնելու մեր մրցակցին։ Խոսքը Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի մասին է, ասել է ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը՝ մեկնաբանելով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։

«Սակայն երկու խաղում կփորձենք միավորներ վաստակել։ Դրա համար «Բարսելոնայի» հետ պետք է արդյունավետ գործել։ Ինչ վերաբերում է «Այաքսին», ապա դա երիտասարդ թիմ է, որը գերակայում է Հոլանդիայում։ Չի կարելի թերագնահատել այդ մրցակցին։

ԱՊՕԷԼ-ին այնքան էլ լավ չգիտեմ, սակայն հարկավոր է 6 միավոր վաստակել երկու խաղում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնն ընդգրկվել է F խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում