09:28  ,  29 օգոստոսի, 2014

«Ռեալը» եւ «Մոնակոն» համաձայնեցրել են Ֆալկաոյի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի շուրջ, հաղորդում է AS-ը։

Կողմերը բանակցել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիաճակահանությունից անմիջապես հետո։ Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, «Ռեալը» 28-ամյա հարձակվողի վարձակալության համար կվճարի 20 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում