01:13  ,  29 օգոստոսի, 2014

US Open. Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում է

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 6:1, 6:3, 6:0 հաշվով հաղթել է ֆրանսիացի Փոլ-Անրի Մաթյոյին եւ դուրս է եկել երրորդ շրջան: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Սեմ Քուերին:

Երրորդ շրջանում են նաեւ գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերը, ամերիկացի Ջոն Իզները, ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով