00:53  ,  29 օգոստոսի, 2014

Բեռնար Շալանդ. Սա այն Դանիան չէ, որին Հայաստանը հաղթել է 4:0 հաշվով

Շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը հայտարարել է, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի թիմի մրցակից Դանիայի հավաքականն արդեն այն թիմը չէ, որին անցած ընտրական շրջափուլում հայ ֆուտբոլիստները հաղթել են 4:0 հաշվով:

«Պորտուգալիան ընտրական խմբի ֆավորիտն է: Սերբիան մեծ առաջընթաց է ունեցել: Դանիայի հավաքականում մեծ փոփոխություններ են եղել: Սա այն Դանիան չէ, որին Հայաստանը հաղթել է 4:0 հաշվով: Սա այլեւս այն թիմը չէ: Ալբանիան եւս լավ թիմ ունի: Մենք կարող ենք մեկ անգամ հաղթել Պորտուգալիային: Երրորդ տեղը զբաղեցնելու դեպքում մենք կարող ենք անցումային հանդիպումներում նվաճել ուղեգիր: Ես հավատում եմ եւ վստահ եմ, որ մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ փուլ»,- «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին Ռիգայում ընկերական խաղում կմրցի Լատվիայի թիմի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում Դանիայի հետ խաղով կմեկնարկի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում