00:32  ,  29 օգոստոսի, 2014

Կիպրոսում քարով հարվածել են Ստանիսլավ Չերչեսովին

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում ավելացված երրորդ րոպեին Մոսկվայի «Դինամոյից» գնդակ բաց թողնելուց եւ պայքարը լքելուց հետո Կիպրոսի «Օմոնիայի» ֆանատները անկարգություններ են սկսել: Ֆանատները շշեր եւ այլ ծանր առարկաներ են նետել մրցավարների եւ հյուրերի վրա, հաղորդում է Sovsport-ը:

«Ինձ հարվածեցին ծանր առարկայով, կարծես՝ քար էր: Ես զարմացած եմ, քանի որ լավ հանդիպում էր, երկրպագուների նկատմամբ ֆուտբոլիստները հարգանքով էին: Շատ ցավալի է, որ եվրագավաթային խաղում հնարավոր էր այսպիսի բան»,- ասել է Չերչեսովը:

Հիշեցնենք, որ «Դինամոն» հաղթեց 2:1 հաշվով  եւ դուրս եկավ խմբային փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս