22:16  ,  28 օգոստոսի, 2014

Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը կմենամարտի Եվրոպայի չեմպիոնի հետ

Օգոստոսի 30-ին Գերմանիայի Հալե քաղաքում կկայանա գերմանահայ բռնցքամարտիկ Լեոն Հարթի հերթական կառուցողական մենամարտը:

Ավելի վաղ, NEWS.am Sport-ը ներկայացրել էր հայ մարզիկին, ով իր առաջին քայլերն է անում պրոֆեսիոնալ ռինգում:

Լեոն Հաթրի մրցակիցն այս անգամ IBF վարկածով Եվրոպայի չեմպիոն Մուրադ Գասիեւն է: Հաղթելու դեպքում, հայ բռնցքամարտիկը չի նվաճի Եվրոպայի չեմպիոնի գոտին, քանի որ սա նրա վարկանիշային վերջին՝ 10-րդ մենամարտն է, որից հետո նրան հնարավորություն կտրվի ձեռնոց նետելո չեմպիոնական գոտիների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում