21:35  ,  28 օգոստոսի, 2014

Դի Մարիան կխաղա Բեստի, Կանտոնայի, Բեքհեմի եւ Ռոնալդուի համարով (ֆոտո)

Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդում» 7 համարի մարզաշապիկով հանդես են եկել Ջորջ Բեստը, Էրիկ Կանտոնան, Դեւիդ Բեքհեմը, Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ես գիտակցում են 7 համարի կարեւորությունը «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ես հույս ունեմ, որ թիմի համար կանեմ այնքան, ինչքան ժամանակին արել է Ռոնալդուն»,- ասել է Դի Մարիան:

Աշխարհի փոխչեմպիոնի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 75 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով