20:04  ,  28 օգոստոսի, 2014

Մադրիդի «Ռեալը» կգնի Մարկո Ռոյսին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է 2015 թվականին գնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, հաղորդում է Goal.com-ը: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի տեղափոխությունն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 23 միլիոն եվրո, եթե «Բորուսիան» չփակի Նուրի Շահինի տեղափոխությունից մնացած պարտքը: Ռոյսը «Բորուսիայում» անցկացրած 62 հանդիպումներում խփել է 30 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում