17:43  ,  28 օգոստոսի, 2014

Վան Բաստենը հրաժարական տվեց առողջական խնդիրների պատճառով

Հոլանդական «ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստեը սրտի խնդիրների պատճառով հրաժարական է տվել, հաղորդում է ակումբի կայքը:

«Ախտանիշը կարող է այնքան լուրջ լինել, որ կարճաժամկետ հեռանկարում Վան Բաստենը չկարողանա կատարել գլխավոր մարզիչի պարտականությունները»,- ասվում է ակումբի հայտարարությունում: Վան Բաստենի մոտ առողջական խնդիրներ առաջացել են անցած ամիս, հոր մահից հետո: 

49-ամյա Վան Բաստենը «ԱԶ Ալկմար» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել էր այս տարվա մայիսին՝ փոխարինելով Դիկ Ադվոկատին: Նրա պայմանագիրը մինչեւ 2016 թվականն էր: Հոլանդիայի առաջնության երեք տուրից հետո թիմը 3 միավորով 14-րդ տեղում է:

Հոլանդիայի հավաքականի կազմում 1988թ. Եվրոպայի չեմպիոն Վան Բաստենը 2004-2008 թվականներին ազգային թիմի գլխավոր մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում