17:27  ,  28 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Կ. Մկրտչյանն ու Ռ. Հովսեփյանը՝ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստներ (ֆոտո)

Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը եւ Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակեն ուկրաինական ակումբում:

«Մախաչկալայի «Անժիում» վարձակալությամբ հանդես գալուց հետո մեր թիմ է վերադարձել Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը մեր թիմ է տեղափոխվել Երեւանի «Բանանցից»՝ կնքելով լիարժեք պայմանագիր: Նրանք հայտավորվել են Պրեմյեր լիգայում եւ առաջիկա կիրակի կկարողանան մասնակցել Խարկովի «Մետալիստի» հետ խաղին»,- Վարդան Իսրայելյանի խոսքը մեջբերում է «Մետալուրգի» կայքը:

ՀՖՖ կայքը հայտնել է, որ Ռումյան Հովսեփյանը կնքել է երեք տարվա պայմանագիր:

«Մետալուրգը» ձեռք է բերել նաեւ 19-ամյա պաշտպան էդուարդ Սոբոլին: «Մետալուրգն» այժմ տնային հանդիպումներն անցկացնում է Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում