16:25  ,  28 օգոստոսի, 2014

Էդգար Մանուչարյանը վերադարձել է ընդհանուր խումբ

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

«Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի խոսքով՝ 27-ամյա ֆուտբոլիստը լավագույն մարզավիճակում չէ, սակայն չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում խաղադաշտ դուրս կբերի հարձակվողին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի՝ «Մորդովիայի» դեմ խաղում։ 5-րդ տուրից հետո «Ուրալն» ունի ընդամենը մեկ միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում