16:07  ,  28 օգոստոսի, 2014

«Արսենալը» «Բորուսիայի» պաշտպանի համար առաջարկել է 15 միլիոն եվրո

Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի տրանսֆերի շուրջ։

Sky Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի համաձայն՝ անգլիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո։ Գերմանիայի փոխչեմպիոնը նրա համար պահանջում է 25 միլիոն եվրո։ Կողմերի միջեւ բանակցությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Սոկրատիսը «Բորուսիա» տեղափոխվել է 2013 թվականի ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս