15:52  ,  28 օգոստոսի, 2014

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Յուրգեն Կլոպի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենն ամենաշատն է արժանի 2013-2014 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

«Կքվեարկեի Ռոբենի օգտին, նա արժանի է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport1-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են նաեւ «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Քվեարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս