15:33  ,  28 օգոստոսի, 2014

Անգլիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է թիմի կազմը սեպտեմբերի 3-ին Նորվեգիայի թիմի դեմ կայանալիք ընկերական խաղի, ինչպես նաեւ Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Շվեյցարիայի դեմ հանդիպման համար, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։

Հայտացուցակում հայտնվել են ԱԱ-2014-ին մասնակցած 15 ֆուտբոլիստներ։

Դարպասապահներ. Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆորսթեր («Սաութհեմփթոն»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»)։

Պաշտպաններ. Ֆիլ Ջոնս («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆիլ Ջագելկա, Լեյթոն Բեյնս, Ջոն Սթունզ (բոլորը՝ «Էվերտոն»), Գարի Կեյհիլ («Չելսի»), Կալում Չեյմբերս («Արսենալ»), Դենիս Ռոուզ («Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ. Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ջեք Ուիլշիր (երկուսն էլ՝ «Արսենալ»), Ռահիմ Սթերլինգ («Լիվերպուլ»), Ջեք Կոուլբեք («Նյուքասլ), Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլա»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Անդրոս Թաունսենդ («Տոտենհեմ»)։

Հարձակվողներ. Ռիկի Լամբերտ, Դանիել Ստարիջ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ուեյն Ռունի, Դանի Ուելբեք (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)։

(Լուսանկարում Ռոյ Հոջսոնն է)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում