14:52  ,  28 օգոստոսի, 2014

Դիեգո Կոստան վնասվածք է ստացել

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել անգլիական ակումբի մարզման ժամանակ, հաղորդում է The Telegraph-ը։

«Չելսիի» մարզչական շտաբը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ եւ նա կկարողանա թիմին օգնել Անգլիայի առաջնության երրորդ տուրի՝ «Էվերտոնի» դեմ խաղում։ Եթե նախնական ախտորոշումը հաստատվի, ապա Կոստան կարող է բաց թողնել մինչեւ 1.5 ամիս։ 

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն, իսկ կոտդիվուարցի Դիդյե Դրոգբան նոր է ապաքինվել վնասվածքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս