14:34  ,  28 օգոստոսի, 2014

Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիան ներկայացրեց Դիկ Ադվոկատին (ֆոտո)

Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիան օգոստոսի 28-ին ներկայացրել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին, հաղորդում է ՍՖԱ-ի կայքը։

66-ամյա մասնագետը Սերբիայի թիմի հետ կաշխատի մինչեւ 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը: Հոլանդացի մասնագետի խնդիրն է Սերբիային դուրս բերել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ։

Հիշեցնենք, որ սերբերը Հայաստանի ազգային հավաքականի հետ ընդգրկված են որակավորման փուլի նույն խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում