14:13  ,  28 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը նույնպես լքեցին պայքարը

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում օգոստոսի 28-ին մրցասպարեզ դուրս եկան Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը։

Չափարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Իբրագիմովին, իսկ Դավթյանը թույլ գտնվեց բրազիլացի Վիկտոր Պենալբերից։ Այսպիսով, Հայաստանը մեդալ չնվաճեց աշխարհի առաջնությունում։

Հիշեցնենք, որ մինչ այդ պայքարը լքել էին 73 կգ քաշային Արմեն Նազարյանը, 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ Գրիգոր Իվանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում