13:52  ,  28 օգոստոսի, 2014

ԱՄՆ-ում ցանկանում են փոխել ֆուտբոլի կանոնները

Մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստների ծնողներ հայց են ներկայացրել ՖԻՖԱ-ի եւ Ամերիկյան երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի դեմ՝ խաղի կանոնները փոխելու պահանջով, հաղորդում է New York Times-ը։

Ծնողների հիմնական պահանջներն են՝ մինչեւ 10 տարեկան գլխով խաղալու արգելքը, մինչեւ 18 տարեկան ֆուտբոլիստների համար փոխարինումների թվի ավելացումը, ինչպես նաեւ վնասվածքի դեպքում 7-8 րոպեով ֆուտբոլիստին փոխարինելու հնարավորությունը։

«Ուղեղի ցնցումը իսկական համաճարակ է ֆուտբոլում։ Ամերիկյան դպրոցականները, ովքեր ֆուտբոլ են խաղում, տարեկան նվազագույնը 1800 հարված են ստանում գլխին։ Դա չափազանց շատ է, եւ ոչ ոք չի մտածում դրա մասին»,- ասել է փաստաբան Դերեկ Հովարդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում