13:29  ,  28 օգոստոսի, 2014

Խաբի Ալոնսոն այսօր բուժզննում կանցնի «Բավարիայում»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն օգոստոսի 28-ին բուժզննում կանցնի Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Sky Deutschland-ը։

Այն կանցկացվի Մյունխենում։ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Գերմանիայի չեմպիոնն իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում