13:07  ,  28 օգոստոսի, 2014

Ռոնալդու. Միշտ կհամարեմ, որ ուժեղ եմ Մեսիից

Անհնար է խաղովդ գոհացնել բոլորին։ Սակայն դա բնական է, եւ պետք է հարգեմ մարդկանց կարծիքը, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խոսելով կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ դիմակայության մասին։

«Կյանքս կախված չէ նրանից, թե ինչ են իմ մասին մտածում ուրիշները։ Չի կարելի նախապատվություն տալ ո՛չ ինձ, ո՛չ էլ Մեսիին։ Յուրաքանչյուրս կատարում ենք մեր աշխատանքը՝ փորձելով օգտակար լինել ակումբի եւ հավաքականի համար։ Երկուսս էլ ցանկանում ենք լինել լավագույնը։ Միշտ համարելու եմ ինձ լավագույնը եւ շարունակելու եմ աշխատել դրա համար»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում