12:52  ,  28 օգոստոսի, 2014

Միշել Պլատինին չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է կենտրոնանալ ներկայիս աշխատանքի վրա։ Ավելի վաղ Պլատինին հայտնել էր ՖԻՖԱ-ում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ կարող է նախագահի պաշտոնի համար պայքարել Յոզեֆ Բլատերի հետ։

Այս պահին Բլատերը նույնպես չի առաջադրել իր թեկնածությունը։ Ընտրությունները կկայանան 2015 թվականի մայիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս