12:44  ,  28 օգոստոսի, 2014

Կիմ Չեն Ինը հանրային հեռուստաընկերությանը կարգադրել է ցուցադրել Պրեմյեր լիգայի խաղերը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի վերջին հրամանի համաձայն՝ հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ցուցադրել ֆուտբոլի Անգլիայի առաջնության խաղերը, հաղորդում է Daily Mail-ը։ 

Բոլոր խաղերը հեռուստադիտողների համար անվճար կլինեն։ Հեռարձակման համար ընտրվել են «Մանչեսթեր Յունայթեդի», Լոնդոնի «Չելսիի» եւ «Արսենալի» հանդիպումները։

Հյուսիսային Կորեայի հեռուստաընկերությունը չունի Պրեմյեր լիգան հեռարձակելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում