Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական կայքում ներկայացրել է նոր համազգեստը, որով Յուրգեն Կլոպի թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարում։ Այն ներկայացրել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» ընդգրկվել է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի երկրորդ զամբյուղում։ Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին Մոնտե Կարլոյում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում