11:50  ,  28 օգոստոսի, 2014

Նեյմար. Եթե չլինեի ֆուտբոլիստ, կդառնայի երաժիշտ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ կցանկանար դառնալ երաժիշտ։

«Եթե չլինեի ֆուտբոլիստ, ապա կդառնայի երաժիշտ։ Սակայն չեմ կարծում, որ հաջողության կհասնեի, քանի որ չգիտեմ ո՛չ երգել, ո՛չ էլ նվագել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Նեյմարի ընկեր Նեգո Բորելն Instagram-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում 22-ամյա ֆուտբոլիստը փորձում է ռեպ կարդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում