11:07  ,  28 օգոստոսի, 2014

Դի Մարիայի հայր. «Ռեալում» երբեք չեն գնահատել Անխելին, նրանք խաբեցին որդուս

Այնտեղ երբեք չեն գնահատել Անխելին։ Այնպիսի տպավորություն էր, որ նրան չեն ցանկանում տեսնել ակումբում, ասել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հայրը։ 26-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ղեկավարությունը չէր սիրում նրան։ Անխելը միշտ պետք է պայքարեր խաղադաշտ դուրս գալու համար, քանի որ «Ռեալն» անընդհատ նոր ձեռքբերումներ էր կատարում։ Օրինակ՝ Գարեթ Բեյլի դեպքում։

Առաջին խնդիրները պայմանավորված էին որդուս աշխատավարձով, քանի որ նրան չառաջարկեցին այն, ինչ խոստանում էին։ Երբ նա տեղափոխվում էր «Ռեալ», նրան խոստանում էին մի բան, իսկ հետո տվեցին դրա կեսը»,- Դի Մարիայի հոր խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում