10:08  ,  28 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան vs Վեսելին Տոպալով (ֆոտո)

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

Առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը ունի կես միավոր, իսկ բուլղարացին միավոր չունի։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով առավելության էր հասել Տոպալովի նկատմամբ։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդ տուրում սեւերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Կարուանայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) -  Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս