09:48  ,  28 օգոստոսի, 2014

Կլոպ. Մտածում ենք նոր ֆուտբոլիստներ գնելու մասին

Մտածում ենք նոր ձեռքբերումներ կատարելու մասին, սակայն դեռ հստակ ոչինչ չկա, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Դեռ երկար ժամանակ չենք կարողանա աշխատել ամբողջ թիմի հետ, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով մեր տրամադրության տակ չեն գտնվում։ Սակայն պետք է ընդունենք ստեղծված իրավիճակը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում «Բորուսիան» 0։2 հաշվով պարտվել էր Լեւերկուզենի «Բայերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում