09:26  ,  28 օգոստոսի, 2014

Ռոնալդուն «Ռեալի» նախագահին նվիրել է «Ոսկե գնդակի» կրկնօրինակը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական մարզումից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին նվիրել է «Ոսկե գնդակի» կրկնօրինակը, հաղորդում է Marca-ն։

Դրա վրա գրված էր. «Մեծ սիրով նախագահ Պերեսի համար։ Կրիշտիանու Ռոնալդու»։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն այդ մրցանակը ստացել էր 2013 թվականին՝ առաջ անցնելով կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից եւ Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում