09:05  ,  28 օգոստոսի, 2014

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Մախաչկալայի եւ Լեհաստանի մրցաշարերին

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մախաչկալայում եւ Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ 14 բռնցքամարտիկներ այս օրերին անցկացնում են վերջին նախապատրաստական հավաքը:

Սեպտեմբերի 6-ից 14-ը Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը եւ 91 կգ քաշային Արամ Իքլիմյանը: 

Լեհաստանում սեպտեմբերի 14-ից 21-ը, ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

(Լուսանկարում Դավիթ Թորոսյանն է)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում