01:39  ,  28 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարի առաջին տուրում սպիտակներով խաղաղությամբ է բաժանվել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Հայաստանի հավաքականի առաջատարը պարտիան ավարտվել է 40-րդ քայլում։ 

Շարունակվում են Մագնուս Կարլսեն - Մաքսիմ Վաշյե-Լագրավ եւ Վեսելին Տոպալով - Ֆաբիանո Կարուանա պարտիաները։ Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Տոպալովը։

Հիշեցնենք, որ մրցաշարը բացկացած է 10 տուրից, իսկ հաղթողը կստանա 100 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով