00:23  ,  28 օգոստոսի, 2014

«Աթլետիկոյի» հերթական ձեռքբերումը

Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հայտարարել է ուրուգվայցի պաշտպան Էմիլիանո Վելասկեսին ձեռք բերելու մասին։

20-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբ է տեղափոխվել Ուրուգվայի «Դանուբիո» թիմից։ Բուժզննում անցնելուց հետո պաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոնի հետ։

Վելասկեսն օրեր առաջ հրավիրվել է Ուրուգվայի հավաքական։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյից» ամռանը հեռացել են Դիեգո Կոստան, Դավիդ Վիլյան, Ադրիան Լոպեսը, Ֆիլիպե Լուիսը, ինչպես նաեւ Տիբո Կուրտուան։ Դիեգո Սիմեոնեի թիմը համալրել են խորվաթ Մարիո Մանջուկիչը, ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, իսպանացի Խեսուս Գամեսը եւ մեքսիկացի Ռաուլ Խիմենեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում