01:31  ,  28 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի բոլոր մասնակիցները

Որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղերից հետո հայտնի են դարձել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին Մոնտե Կարլոյում։

Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվել է երկրորդ զամբյուղում, իսկ հունական «Օլիմպիակոսը»՝ երրորդում։

Առաջին զամբյուղ

«Ռեալ» (Իսպանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա)

«Աթլետիկո» (Իսպանիա)

«Բավարիա» (Գերմանիա)

«Չելսի» (Անգլիա)

«Արսենալ» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Պորտու» (Պորտուգալիա)

Երկրորդ զամբյուղ

«Բորուսիա» (Գերմանիա)

«Շալկե» (Գերմանիա)

«Յուվենտուս» (Իտալիա)

ՊՍԺ (Ֆրանսիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Շախտյոր» (Ուկրաինա)

«Բազել» (Շվեյցարիա)

«Զենիթ» (Ռուսաստան)

Երրորդ զամբյուղ

«Օլիմպիակոս» (Հունաստան)

«Լիվերպուլ» (Անգլիա)

ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Այաքս» (Հոլանդիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա)

«Աթլետիկ» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա)

Չորրորդ զամբյուղ

«Ռոմա» (Իտալիա)

«Մոնակո» (Մոնակո, Ֆրանսիայի առաջնություն)

«Անդերլեխտ» (Բելգիա)

«Մալմյո» (Շվեդիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա)

ԱՊՕԷԼ (Կիպրոս)

«Մարիբոր» (Սլովենիա)

ԲԱՏԷ (Բելառուս)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում