23:50  ,  27 օգոստոսի, 2014

Դել Բոսկե. Դժվար է գերազանցել Ալոնսոյի ավանդը

Դժվար է գերազանցել այն, ինչ արել է Ալոնսոն, ասել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն՝ մեկնաբանելով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի՝ միջազգային կարիերան ավարտելու մասին որոշումը։

«Նա հսկա ավանդ թողեց այլ ֆուտբոլիստների համար։ Ես եւ ամբողջ մարզչական շտաբը հարգում ենք Խաբիին։ Կարող եմ ասել, որ նրա վարքն ամբողջ կարիերայի ընթացքում անթերի էր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Օգոստոսի 27-ին 32-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Թիմում նա հանդես էր գալիս 2003 թվականից եւ մասնակցել է 113 խաղի՝ խփելով 16 գնդակ։ Նա հավաքականի հետ 2008-ին եւ 2012-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2010-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում