23:07  ,  27 օգոստոսի, 2014

Սուարես. Միշտ սիրել եմ հետեւել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների խաղին

Չեմ տատանվել այս որոշումն ընդունելիս եւ մերժեցի մյուս բոլոր առաջարկները, քանի որ միշտ երազել եմ այստեղ խաղալու մասին, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը՝ խոսելով կատալոնական ակումբն ընտրելու որոշման մասին։

«Երկար տարիների ելույթներից հետո կարիերայիս գագաթնակետին եմ հասել եւ այժմ հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում։ Միշտ սիրել եմ հետեւել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ովքեր այժմ ակումբակիցներս են»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ուրուգվայցու որակազրկումն ավարտվում է հոկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում