22:50  ,  27 օգոստոսի, 2014

«Բավարիան» ներկայացրեց Մեհդի Բենատիային (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ռոմայի» եւ Մարոկկոյի հավաքականի պաշտպան Մեհդի Բենատիային ձեռք բերելու մասին։

27-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նոր ակումբում նա հանդես կգա 5 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բենատիային փոխարինող է դիտարկում իսպանացի Խավի Մարտինեսին, ով վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում