22:26  ,  27 օգոստոսի, 2014

«Բորուսիան» պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո վճարել Ռոյսին

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ամեն գնով պահել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։

Bild-ի համաձայն՝ դորտմունդցիները պատրաստ են 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։ Նոր պայմանագրով Ռոյսի կլաուզուլան կկրկնապատկվի։

Հիշեցնենք, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս