21:26  ,  27 օգոստոսի, 2014

Խաբի Ալոնսոն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին 32-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր էջում։

«Հայտարարում եմ միջազգային կարիերաս ավարտելու մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր հիանալի 11 տարիների ընթացքում հանդես գալ Իսպանիայի հավաքականում»։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Իսպանիայի հավաքականում անցկացրած 112 խաղում խփել է 16 գնդակ։ Հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում