20:48  ,  27 օգոստոսի, 2014

Բարձրագույն խումբ. «Ուլիսը» հաղթեց «Փյունիկին» եւ դարձավ միանձնյա առաջատար

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված վերջին խաղում Երեւանի «Փյունիկն» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընդունել էր «Ուլիսին»։

Հայաստանի գավաթակիրը պարտվել է 0։2 հաշվով։ Հյուրերի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Հովհաննես Գոհարյանը եւ Աղվան Պապիկյանը։

Չորրորդ տուրից հետո «Փյունիկն» ունի 9, իսկ «Ուլիսը» վաստակել է 10 միավոր՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Փյունիկ» - «Ուլիս»՝ 0։2

Հովհաննես Գոհարյան, 53, Աղվան Պապիկյան, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում