20:11  ,  27 օգոստոսի, 2014

Marca. «Աթլետիկոն» կարող է հայտնվել Սեգունդայում

Մադրիդի «Աթլետիկոն» կարող է պատժվել ֆինանսական «ֆեյր-փլեյը» խախտելու համար, հաղորդում է Marca-ն։

Իսպանիայի չեմպիոնը կարող էր տրանսֆերների, աշխատավարձերի եւ հարկերի վրա ծախսել 80 միլիոն եվրո (ակումբի եկամուտի 70 տոկոսը), սակայն մադրիդցիները գերազանցել են այդ սահմանը։ Իսպանական ակումբը մինչեւ տրանսֆերային պատուհանի ավարտը պետք է հրաժեշտ տա մի քանի ֆուտբոլիստների։

Եթե «Աթլետիկոյին» չհաջողվի կարգավորել ֆինանսական հարցերը, ապա Դիեգո Սիմեոնեի թիմը կարող է հայտնվել Սեգունդայում։ 

(Լուսանկարում Դիեգո Սիմեոնեն է)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում