19:43  ,  27 օգոստոսի, 2014

«Ռեալը» կրկին կփորձի ձեռք բերել Ֆալկաոյին

Մադրիդի «Ռեալը» կրկին ցանկանում է իրականացնել «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը, հաղորդում է A Bola-ն։

Արքայական ակումբը մտադիր է արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխությունից գոյացած գումարը տրամադրել 28-ամյա կոլումբացու տրանսֆերին։ Օգոստոսի 29-ին իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կհանդիպի «Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւի եւ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն մասնակցած երեք խաղում խփել է երկու գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում