ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նույնպես միացել է Ice Bucket Challenge ֆլեշմոբին՝ ընդունելով Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտո Բաջիոյի մարտահրավերը։
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարտահրավեր է նետել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնեւ Բոնեկին, Չեռնոգորիայի ֆուտբոլային միության նախագահ Դեյան Սավիչեւիչին, ինչպես նաեւ Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուկերին։
Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա։ Դա կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն է, որը բերում է կաթվածահարության եւ մկանների ատրոֆիայի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում