18:05  ,  27 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. 2014-2015 մրցաշարի պաշտոնական գնդակը (ֆոտո)

Adidas ընկերությունը ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարի պաշտոնական գնդակը, հաղորդում է footyheadlines.com-ը։ 

Այն կօգտագործվի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի բոլոր խաղերում։ Գնդակի դիզայնը խորհրդանշում է մրցակցության ոգին։ 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2013-2014 մրցաշարի հաղթողն է Մադրիդի «Ռեալը»։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում