17:51  ,  27 օգոստոսի, 2014

«Միլթոն Քինս Դոնսը» «փչացրեց» Դի Մարիայի ժամանումը (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Միլթոն Քինս Դոնսի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղին, որում մանչեսթերցիները 0։4 հաշվով պարտվեցին Անգլիայի երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչին։

Մոմանիի ծաղրանկարում անգլիական ակումբը «փչացնում» է Անխել Դի Մարիայի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանի համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը վճարել է 59.7 միլիոն ֆունտ ստերլինգ։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում