17:26  ,  27 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. Գլխավոր ֆավորիտը «Բավարիան» է

Համաշխարհային բուքմեյքերական ընկերությունները Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարի գլխավոր ֆավորիտ են համարում Մյունխենի «Բավարիային»։

Գերմանիայի չեմպիոնի հաղթանակը գնահատվում է 4 գործակցով։ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հաղթանակի գործակիցն է 5, կատալոնական «Բարսելոնայինը»՝ 6, Լոնդոնի «Չելսիինը»՝ 9, «Մանչեսթեր Սիթիինը»՝ 11, Մադրիդի «Աթլետիկոյինը»՝ 15։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում