16:55  ,  27 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Նակամուրան է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ստացել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք Sinquefield Cup մրցաշարի առաջին համարը:

Օգոստոսի 27-ին կայանալիք առաջին տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համարը սպիտակներով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 100 հազար դոլարով:

Sinquefield Cup

1. Լեւոն Արոնյան

2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

5. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում